Cialis Original Kamagra Oral Jelly Viagra Pastiglie Viagra rezeptfrei kaufen Acheter Kamagra Gold Erfahrungen Lida daidaihua Cialis Original oder Generika Apcalis Oral Jelly kaufen Test pacchetti Propecia Generisk Propecia kopen Levitra sans ordonnance Cialis kaufen Acheter Manforce Cialis kaufen Originele Cialis kopen Lovegra kaufen Generika Testpakete Kamagra 100mg kaufen Cialis Original rezeptfrei
timberland boots timberland ireland timberland boots ireland timberland suomi timberland shoes timberland heren timberland heren schoenen timberland nederland timberland dames timberland sale timberland outlet timberland sko timberland norge timberland boots

«Ratings.am» կայքի Օգտագործման Պայմանները


1. Ընդհանուր դրույթներ

Սույն Օգտագործման Պայմանները (այսուհետ` «Պայմաններ») սահմանում են www.ratings.am ինտերնետային կայք (այսուհետ` «Ratings.am») մուտք գործելու, էլեկտրոնային փոստից, բջջային ծրագրերից և կայքի այլ հնարավորություններից օգտվելու կարգն ու պայմանները: «Ratings.am» մուտք գործելու և կայքի հնարավորությունների թեկուզ մեկից օգտվելու յուրաքանչյուր դեպք հանդիսանում է Ձեր կողմից Պայմաններին անվերապահ համաձայնություն: Պայմանները հանդիսանում են նաև Ձեզ հետ «Ratings.am»-ից օգտվելու վերաբերյալ կնքված պայմանագրի/համաձայնագրի անբաժանելի մասը, եթե այդ պայմանագրով կամ համաձայնագրով այլ բան սահմանված չէ: Դուք կարող եք չօգտվել «Ratings.am»-ից, եթե համաձայն չեք «Ratings.am» մուտք գործելու պահին գործող Պայմանների հետ: («Մենք» և «մեզ» տերմինները վերաբերվում են «Ratings.am» կայքի իրավատերերին, իսկ Դուք, Ձեզ՝ կայքից, այդ թվում իրավաբանական անձանց անունից օգտվող անձանց): Ուշադրություն: Սույն Պայմաններից բխող վեճերը պետք է կարգավորվեն անհատական կարգով կամ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


2. «Ratings.am»-ից օգտվելու իրավունքը

«Ratings.am» մուտք գործելիս և օգտվելիս Դուք հավաստիացնում եք, որ 18 տարեկանից բարձր եք: Բացառությամբ այն դեպքերից, որոնք կնախատեսվեն մեր կողմից, «Ratings.am»-ը նախատեսված է Ձեր անձնական օգտագործման և ոչ առևտրային նպատակների համար: Եթե ցանկանում եք «Ratings.am»-ից օգտվել առևտրային նպատակներով, ապա Դուք պետք է մեզ հետ ստորագրեք համապատասխան պայմանագիր: Դուք իրավունք չունեք օգտվել «Ratings.am»-ից, եթե մենք կասեցրել կամ արգելափակել ենք Ձեր հաշիվը: Ուշադրություն: «Ratings.am-ից օգտվելուց Դուք լիարժեք իրավունք ունեք պահպանել Ձեր անհատական տվյալների գաղտնիությունը: «Ratings.am» մուտքի կամ օգտվելու համար Դուք պարտավոր չեք ներկայացնել կամ հրապարակել Ձեր անձին վերաբերվող անձնական տեղեկություններ: Այս դրույթները չեն վերաբերվում «Ratings.am-ի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող անձանց:


3. «Ratings.am»-ի Ձեր հաշիվը

«Ratings.am»-ի օգտատեր/գործընկեր դառնալու համար, Ձեզ անհրաժեշտ է բացել առցանց հաշիվ` նշելով այցելուի էլ. փոստն ու ծածկագիրը: Ընկերությունների համար գործում են գրանցման հետ կապված այլ պայմաններ: Դուք լիովին պատասխանատվություն եք կրում Ձեր մուտքանունն ու ծածկագիրը գաղտնի պահելու համար: Դուք իրավունք չունեք օգտագործել այլ օգտատիրոջ հաշիվն ու ծածկագիրը: Դուք պարտավոր եք մեզ անհապաղ տեղյակ պահել այն մասին, եթե կասկած ունենաք, որ որևէ այլ անձ մուտք է գործել Ձեր հաշիվ` Ձեր իսկ ծածկագրի միջոցով: Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի օգտագործման պայմանների պահպանման համար: Սոցիալական ցանցերի միջոցով մուտք գործելու հնարավորություն. Ցանկացած սոցիալական ցանցի միջոցով, օրինակ` «Facebook», «LinkedIn» կամ «Google+» (այսուհետ` «Սոցիալական Ցանցեր») «Ratings.am» մուտք գործելու դեպքում, Դուք համաձայնվում եք, որ մենք իրավունք ունենք մուտք գործել, հրապարակայնորեն ներկայացնել և պահպանել ցանկացած տեղեկություն, տվյալ, տեքստ, հաղորդագրություն, թեգեր և/կամ այլ նյութեր (առկայության դեպքում), որոնք հասանելի կլինեն «Ratings.am»-ի միջոցով, որոնք տրամադրվել են Ձեր կողմից և պահպանվել Ձեր սոցիալական ցանցի կայքում, որի արդյունքում վերջիններս հասանելի կդառնան «Ratings.am»-ում` Ձեր հաշվի և Ձեր կենսագրական էջի միջոցով: Համաձայն այն չափանիշների, որոնց միջոցով Դուք կարգավորել եք Սոցիալական ցանցերի կայքերի հաշիվները, և որոնց միջոցով դուք մուտք կգործեք «Ratings.am», բոլոր անձնական տեղեկությունները, որոնք Դուք, համաձայն Ձեր կարգավորումների, տեղադրել եք սոցկայքերում և Չեք ցանկացել գաղտնի պահել, կարտացոլվեն «Ratings.am»-ում: Խնդրում ենք հաշվի առնել այն, որ տվյալ սոցկայքերի հետ Ձեր կապը կատարվում է միայն վերջիններիս հետ Ձեր համաձայնության հիման վրա և մենք չենք կրում որևէ պատասխանատվություն անձնական բնույթի տվյալների համար, որոնք մեզ տրամադրել են նշված սոցկայքերը` խախտելով Ձեր կողմից սահմանված չափանիշները, որոնք Դուք ընտրել եք սոցկայքերի Ձեր հաշվում: Գրանցվելով «Ratings.am»-ում, որպես Գործատու, սույնով, Դուք տալիս եք Ձեր թույլտվությունը Ձեր ընկերության սեփականությունը հանդիսացող լոգոները և/կամ ապրանքային սպասարկման նշանները (այսուհետ` «Նշաններ») «Ratings.am» կայքում Ձեր ընկերության էջում տեղադրելու համար:


4. «Ratings.am»-ից օգտվելու կարգը

Վարքագծի կանոններ: Դուք պարտավոր եք օգտվել «Ratings.am»-ից միայն օրինական նպատակներով` Պայմանների, մեզ հետ կնքված պայմանագրի/համաձայնագրի, ՀՀ օրենքների, պարտադիր այլ նորմերի և երրորդ անձանց առջև ստանձնած պարտավորությունների (այդ թվում`պայմանագրային պարտավորությունների) համաձայն: Դուք իրավունք չունեք` - օգտագործել «Ratings.am»-ից ստացված տվյալները` այլ անձանց անհանգստություն պատճառելու, չարաշահելու կամ շահերը ոտնահարելու կամ վնասպատճառելու նպատակով կամ ցանկացած այցելուի հետ կապ հաստատելու, ապրանքներ գովազդելու, վերջիններիս ապրանքներ վաճառելու կամ խնդրանքով դիմելու նպատակով` առանց վերջիններիս նախնական համաձայնության:- «Ratings.am»-ում կիրառել ծրագրային կամ ավտոմատացված որևէ «գործակալ» հանդիսացող ծրագրեր, կամ օգտվել ծառայություններից` «Ratings.am»-ում բազմաթիվ հաշիվներ և ավտոմատ հաղորդագրություններ ստեղծելու կամ տվյալներ հայթայթելու նպատակով: - միջամտել և խափանել «Ratings.am»-ի աշխատանքները, ինչպես նաև ստեղծել անցանկալի արգելքներ «Ratings.am»-ում կամ վերջինիս առնչվող ցանցերի կամ ծառայությունների համար: - վնասել, ձևափոխել, վերակառուցել կամ ապակազմարկել (դեկոմպիլացիայի ենթարկել) «Ratings.am»-ի տվյալների բազան կամ աշխատանքը:


5. Հղում այլ կայքերին

«Ratings.am»-ը կարող է հղումներ պարունակել դեպի այլ կայքեր, որոնք տեղադրվել են մեր կողմից որպես ծառայության մատուցում այն անձանց, որոնց հետաքրքրում է նման տեղեկություններ, կամ որոնք տեղադրվել են այլ անդամների կողմից: Այլ կայքերի հղումից կարող եք օգտվել միայն Ձեր ռիսկով: Մենք պարտավոր չենք վերահսկել կամ պահանջներ ներկայացնել այլ կայքերին: Այն դեպքում, եթե համապատասխան հղումները տրվեն մեր կողմից, ապա վերջիններս կտրամադրվեն միայն հարմարավետություն ապահովելու նպատակով: Այլ կայքեր կատարված հղումները չի նշանակի, որ մենք աջակցում, խթանում, ֆինասնավորում կամ առնչություն ունենք նշված կայքերի հետ: «Ratings.am»-ից հեռանալուն պես, մեր պայմաններն ու քաղաքականությունը այլևս չեն կիրառվի Ձեր նկատմամբ:


6. «Ratings.am»-ի բովանդակությունը

Այլ օգտատերերի, այցելուների, գովազդատուների և ցանկացած այլ երրորդ անձի կողմից ստացած տվյալները ձեզ հասանելի կլինեն «Ratings.am»-ի միջոցով: «Բովանդակություն» տերմինը այստեղ նշանակում է հեղինակային իրավունք կամ այլ բնույթի տվյալներ, այդ թվում` աշխատավարձ, ընկերության հիմնական գործունեության և հարցազրույցների անցկացման մասին տվյալներ, լուսանկարներ, Նշաններ, գործատուի արձագանքները, աշխատանքի վերաբերյալ գովազդները, գործատուի մասին տվյալները, գովադզային նյութերը, մեկնաբանությունները, կարծիքները, տեղադրված տեղեկությունները, համառոտ բնութագրերը (ռեզյումեները), հաղորդագրությունները, տեքստերը, թղթապանակները (ֆայլերը), նկարները (պատկերները), հեղինակային աշխատությունները, էլ.փոստի հասցեները, կամ ցանկացած այլ նյութ, որոնք արտացոլված են «Ratings.am»-ում: Քանի որ մենք չենք վերահսկում նման բովանդակությունները, Դուք ընդունում և համաձայնվում եք, որ (1) մենք պատասխանատվություն չենք կրում նման բովանդակությունների համար, և ոչ էլ հաստատում ենք վերջինիս հուսալիությունը, այդ թվում` երրորդ անձի ապրանքների, ծառայությունների գովազդման և տեղեկությունների, աշխատանքի վերաբերյալ գովազդների կամ գործատուի, հարցազրույցի և աշխատավարձին վերաբերող տվյալների համար, որոնք մեզ անանուն տրամադրել են այլ անդամներ; (2) մենք որևէ երաշխիք չենք տալիս նման բովանդակությունում պարունակվող տեղեկությունների ճշտության, օրինականության, գործածության, հուսալիության և որակի համար; և (3) մենք պատասխանատվություն չենք կրում Ratings am կայքի այցելուների, գովազդատուների և երրորդ անձանց կողմից ներկայացված անցանկալի, անընդունելի, անարժանահավատ, ապակողմնորոշիչ կամ անօրինական բովանդակության համար:


7. «Ratings.am»-ում Ձեր բովանդակությունների տարածումը

7.1 Պատասխանատավություն Ձեր կողմից տեղադրված բովանդակության համար

Դուք անձամբ պատասխանատու եք «Ratings.am»-ում Ձեր կողմից տեղադրած ցանկացած բովանդակության համար: «Ratings.am»-ում Ձեր բովանդակությունը տեղադրելով Դուք պարտավորվում եք պահպանել մեր Օգտագործման Պայմանները:

7.2 Երաշխիքներ Ձեր կողմից տեղադրված բովանդակության համար

Դուք երաշխավորում եք, որ - Ձեր կողմից տրամադրած բովանդակությունը հանդիսանում է Ձեր սեփականությունը կամ իրավունք ունեք տրամադրել առկա թույլտվությունների (լիցենզիաների) հիման վրա, - Ձեր կողմից տրամադրած բովանդակությունը չի խախտի այլ անձի գաղտնիության պահպանման իրավունքը, հրապարակայնության իրավունքը, հեղինակային իրավունքները կամ ցանկացած այլ իրավունք; - Տրամադրելով կամ տեղադրելով Ձեր բովանդակությունը, Դուք չեք խախտում ցանկացած գաղտնիք, տեղեկությունների չբացահայտման պայմանագրային պարտավորությունները, որոնք դուք կրում եք երրորդ անձանց առջև, այդ թվում` Ձեր ներկա կամ նախկին գործատուի կամ ցանկացած պոտենցիալ գործատուի առջև; - Ձեր կողմից տրամադրած Ձեր աշխատավարձի, Ձեր գործատուի գործունեության, հարցազրույցի, գործատուի լուսանկարի, գործատուի արձագանքի (կարծիքի), աշխատանքի վերաբերյալ գովազդի կամ գործատուի մասին ցանկացած տեղեկությունը ճիշտ է, չի պարունակում զրպարտություն, հերյուրանք, անձի բարի համբավի կամ արժանապատվությունը նվաստացնող բովանդակություն; - Լինելով որևէ գործատուի աշխատակից Ձեր կողմից տրամադրած Ձեր ներկա, նախկին կամ հավանական կարգավիճակի մասին տեղեկությունները ճիշտ են և լիարժեք; - Ձեր կողմից վերբեռնած ցանկացած ռեզյումե ճիշտ է և ներկայացվել է ձեր անունից: Խնդրում ենք Մեզ չտրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք Դուք իրավասու չեք այլ անձանց տրամադրել, ներառյալ պայմանագրային պարտավորության կամ օրենքի համաձայն, քանի որ Ձեր կողմից տրամադրած ցանկացած տեղեկություն կարող է հասանելի դառնալ «Ratings.am»- ի յուրաքանչյուր այցելուի համար: Եթե ձեր կողմից տրամադրված բովանդակությունն առաջացնի վեճեր կամ դատական վարույթներ երրորդ կողմերին և/կամ կայքում գրանցված ընկերությունների և/կամ կայքում գրանցված օգտատերերին և/կամ այլ անձանց (այդ թվում իրավաբանական) պատաճառելով նրանց գործարար համբավին և/կամ որևէ այլ վնաս, ապա սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը առ այն, որ «Ratings.am»-ը իրեն միակողմանի իրավունք է վերապահում տրամադրել կայքում առկա տեղեկությունները Ձեր մասին վերը թվարկված անձանց և/կամ իրավապահ մարմիններին:

7.3 Արգելված բովանդակություն

Դուք համաձայնվում եք, որ չեք տեղադրի այնպիսի բովանդակություն, որը - կլինի վիրավորական կամ կտարածի ռասիզմի գաղափարը, կսերմանի մոլեռանդություն, ատելություն կամ ցանկացած խմբի կամ անհատի նկատմամբ ֆիզիկական բռնություն կամ կլինի պորնոգրաֆիկ կամ սեռական բնույթի, այդ թվում`խուլիգանություն, ոտնձգություն (հետապնդում) կամ այնպիսի գործողություններ, որոնք կսատարեն այլ անձի նկատմամբ կիրառվող խուլիգանության և ոտնձգության գաղափարը, - կպարունակի տեղեկություններ` «անցանկալի նամակների», «նամակների շղթաների», մասսայական նամակների կամ «սպամ» տեսակի նամակների տարածման մասին, - կեղծ է կամ ապակողմնորոշիչ կամ հաստատում և նպաստում է անօրինական գործողությունների կամ վարքագծի դրսևորումը, որոնք վիրավորական են, սպառնացող, անպարկեշտ կամ զրպարտչական, - գովազդում է, ընդօրինակում է, իրականացնում կամ տարածում է այլ անձի աշխատանքի անօրինական կամ անիրավասու կրկնօրինակը, որը պաշտպանված է հեղինակային իրավունքներով կամ դրա նկատմամբ կիրառվում է առևտրային կամ բանկային գաղտնիքի մասին դրույթներ, ինպիսիք են` ոչ լիցենզավորված համակարգչային ծրագրի կամ հղումի տրամադրում, ոչ լիցենզավորված երաժշտության, վիդեոյի, տեսաֆիլմի կամ հղումների տրամադրում, -առնչվում է տասնութ (18) տարեկանը չլրացած անձանց նկատմամբ սեռական կամ այլ բնույթի շահագործման հետ կամ պահանջում է անձնական տվյալների տրամադրում տասնութ (18) տարեկանը չլրացած անձանցից, - պարունակում է ուսումնական տեղեկություններ անօրինական գործողությունների մասին, ինչպիսիք են` ապօրինի զենքերի պատրաստում կամ ձեռքբերում, այլ անձանց գաղտնիտությունը խախտելու պայմաններ, կամ համակարգչային վիրուսների և այլ վնասակար կոդերի տրամադրում կամ ստեղծում, - պարունակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են` անձնագրի համարը, հանրային ծառայությունների համարանիշի համարը, ապահովագրական քարտի համարը, բանկային քարտի համարը կամ ծածկագիրը, վարորդական իրավունքի վկայականի համարը, կամ ցանկացած այլ նմանատիպ համարներ, ծածկագրեր կամ նույնացուցիչներ, - այլ այցելուներից պահանջում է ծածկագրերի կամ անձնական տվյալների տրամադրում` առևտրային կամ անօրինական նպատակների համար, - տալիս է առևտրային գործունեության և/կամ գովազդային աջակցության նկարագիրը, ինչպիսիք են` մրցույթները, շահումով խաղերի, վիճակախաղերի կամ նմանատիպ այլ մրցությունների, փոխանակումները (բարտեր), բուրգի սխեմաները, գովազդային, գործընկերային հղումները և այլ բնույթի հրավերներ, եթե այլ պայման Մեր կողմից նախատեսված չէ, - պարունակում է վիրուսներ, «տրոյական ձի», «որդեր», տեղեկություններ դանդաղ ներգործության ռումբերի մասին, ծրագիր-ընդօրինակողներ, կոռումպացված ֆայլեր կամ նման ծրագրեր, - պարունակում և տարածում է տեղեկություններ, որով խախտվում են գաղտնիության, տվյալների չբացահայտման պայմանը կամ ցանկացած երրորդ անձի, այդ թվում`ներկա կամ նախկին գործատուի կամ հավանական գործատուների այլ պայմանագրային սահմանափակումներն ու իրավունքները, -նպատակ է հետապնդում բացառապես այլ անձանց վնաս պատճառելու, - այլ կերպ խախտում է Պայմանները, Մեզ հետ ստորագրած համաձայնագրերի պայմանները կամ Մեզ համար կարող է առաջացնել պատասխանատվություն:


8. Գործատուների նկատմամբ կիրառվող հատուկ դրույթներ

Դուք իրավունք չունեք տեղադրել աշխատանքի վերաբերյալ որևէ հայտարարություն, որը - արվել է ՀՀ օրենքներին կամ երկրում գործող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, այդ թվում` աշխատանքի և զբաղվածության մասին միջազգային պայմանագրերին, աշխատանքի հավասար հնարավորություններին, աշխատանքի համապատասխանելիության պահանջներին, տվյալների գաղտնիության, տվյալների բազայի մուտքի, օգտագործման և մտավոր սեփականությունը կարգավորող օրենքներին անհամապատասխան, - կպարունակի կեղծ տեղեկություն կամ հորդոր աշխատակիցներին դիտավորյալ սխալ տեղեկություններ տրամադրելու, օրինակ` աշխատանքի պայմանների, գործատուի կամ պաստառի սխալ ներկայացում, - դիմումի ներկայացման համար կպահանջի վճար կամ կանխավճար կամ պարբերական վճարումներ կամ այլ անձանց հավաքագրում կամ բուրգերի սխեմաներ, - պարունակում է ցանկացած ապրանքային նշան(լոգոտիպ) կամ հղում դեպի այլ կայքեր, բացառությամբ իր սեփական կամ այլ անձի կայք, որոնց անունից Դուք իրավունք ունեք տեղադրել աշխատանքի վերաբերյալ գովազդներ; Դուք իրավունք չունեք առաջարկել արտոնություններ ընկերության կամ հարցազրույցների վերաբերյալ մեկնաբանությունների փոխարեն: Մենք իրավունք ունեք հեռացնել նման մեկնաբանությունները այն դեպքում, եթե մենք ունենանք բավարար հիմքեր այն մասին, որ նման մեկնաբանություններ արած աշխատակիցները դրանց դիմաց վարձատրվել են:


9. Գովազդատուների նկատմամբ կիրառվող հատուկ դրույթներ

Սույն դրույթը կիրառվում է բոլոր գովազդատուների նկատմամբ, այդ թվում` գործատուների, ովքեր գնում և տեղադրում են թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները: Եթե մեկ այլ բան չնախատեսվի Մեր կողմից, ապա Դուք իրավունք չունեք օգտագործել հայտարարություններից ստացած տվյալները (այսուհետ` «Հայտարարության տվյալներ») ցանկացած նպատակների համար, այդ թվում` այցելուների կենսագրական տվյալների ձևափոփոխման, ստեղծման կամ համալրման նպատակով, բացի ընդհանուր և անանուն եղանակով Ձեր գովազգային արշավի արդյունավետությունը և կատարողականությունը գնահատելու նպատակներից: Դուք իրավունք չունեք, ինչպես նաև իրավունք չունեք երրորդ անձանց թույլատրել փոխացնել կամ վաճառել հայտարարության ցանկացած տվյալ կամ օգտագործել հայտարարության տվյալները` կապված ցանկացած գովազդներ տարածող ցանցերի, գովազդի փոխանակման և տվյալների հարցերով զբաղվող կազմակերպության կամ ցանկացած այլ կողմի հետ, որը հանդես է գալիս Ձեր կամՁեր կազմակերպության անունից:


10. «Ratings.am»-ի հարկադրական գործողություններ

10.1. Բովանդակության հեռացման կարգը

Քանի որ «Ratings.am»-ը պարտավոր չէ հեռացնել որևէ բովանդակություն, այն այնուամենայնիվ իրեն իրավունք է վերապահում վերանայել և ջնջել կամ ձևափոխել ցանկացած բովանդակություն, որը մեր հայեցողությամբ և կարծիքով խախտում է նշված Պայմանները կամ «Ratings.am»-ում տեղադրված ցանկացած գործող քաղաքականություն: Այն դեպքում, երբ ձեր կարծիքով «Ratings.am»-ում տեղադրված որևէ բովանդակություն խախտում է Պայմանները, ապա դուք իրավունք ունեք մեզ տեղեկացնել տվյալ բովանդակության մասին հաստատելով կապ մեզ հետ: Մեզ տեղեկացնելուց հետո, Մենք պարտավորվում ենք վերանայել տվյալ բովանդակությունը և որոշել, արդյոք այն ենթակա է հեռացման, թե ոչ: Խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ բովանդակության հեռացման կամ խմբագրման վերաբերյալ մեր քաղաքականությունների մեկնաբանությունները և որոշումը իրականացվում է մեր հայեցողությամբ: Դուք ընդունում և համաձայնվում եք այն փաստի հետ, որ այն դեպքում, եթե մենք որոշենք չհեռացնել կամ չխմբագրել ցանկացած բովանդակություն, որը Դուք գտնում եք վիճարկելի, դա չի նշանակի Պայմանների կամ մեզ հետ ստորագրած ցանկացած համաձայնագրի խախտում:


11. Հեղինակային իրավունքի քաղաքականություն

«Ratings.am»-ը սահմանել է հետևյալ քաղաքականութունը «Ratings.am»-ում հեղինակային իրավունքները խախտելու վերաբերյալ` «ՀՀ Հեղինակային Իրավունքի և Հարակից Իրավունքների Մասին Օրենքի և ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի» համապատասխան դրույթների համաձայն: Մեր քաղաքականության համաձայն, այն Օգտատերը, ով բազմաթիվ անգամ խախտի հեղինակային իրավունքները` հեղինակային իրավունքերի սեփականատիրոջ կամ հեղինակային իրավունքների սեփականատիրոջ օրինական ներկայացուցչի կողմից Մեզ հաղորդած ծանուցումը ստանալուց հետո, կզրկվի Օգտատիրոջ հատուկ արտոնություններից: Վերոնշվածի հետ մեկտեղ, եթե Դուք հավաստիացնեք, որ Ձեր աշխատանքը ընդօրինակվել է` ի խախտումն հեղինակային իրավունքների վերաբերյալ իրավական ակտերի պահանջների և օգտագործվում է «Ratings.am»-ում այն եղանակով, որով ակնհայտորեն խախտվում են Ձեր հեղինակային իրավունքները, խնդրում ենք կապ հաստատելով Մեզ հետ տրամադրել ստորև նշված տեղեկությունները` - հեղինակային իրավունքների իրավատիրոջ անունից գործող իրավասու անձի էլեկտրոնային կամ թղթային լիազորագիրը, - խախտված հեղինակային իրավունքի անվանումը (նկարագիրը), - «Ratings.am»-ում տեղադրված խախտված նյութի անվանումը (նկարագիրը), - Ձեր հասցեն, հեռախոսահամարը և էլ.փոստի հասցեն, - գրավոր հայտարարություն այն մասին, որ Ձեր կարծիքով հեղինակային իրավունքի գործակալը կամ ներկայացուցիչը իրավասու չեն օգտվել վեճի առարկա հանդիսացող աշխատանքներից, - կեղծ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության ներքո գրավոր հայտարարության տրամադրում այն մասին, որ Ձեր ծանուցման մեջ զետեղված վերոնշյալ տեղեկությունները ճշգրիտ են և այն, որ Դուք հանդիսանում եք հեղինակային իրավունքի իրավատերը կամ իրավասու եք հանդես գալ հեղինակային իրավունքների իրավատիրոջ անունից: Եթե Ձեր կարծիքով համապատասխան բովանդակությունը հեռացվել է ոչ տեղին, ապա խնդրում ենք կապնվել Մեզ հետ, որից հետո Ձեզ կտրամադրվի համապատասխան տեղեկություն` Մեզ հետադարձ ծանուցման ներկայացման պայմանների և գործընթացի մասին: Ստորև նշված է Մեր կոնտակտային տվյալները՝ Էլ. փոստ՝ info@ratings.am


12. Այլ հարկադիր գործողություններ

Քանի որ մենք պարտավորված չենք դիմել հարկադիր գործողությունների, Մեզ այնուամենայնիվ իրավունք է վերապահված Մեր հայեցողությամբ վերանայել և ձեռնարկել համապատասխան միջոցներ Ձեր նկատմամբ, եթե դուք խախտել եք սույն Պայմանները` ներառյալ, սակայն առանց սահմանափակման, «Ratings.am»-ից բովանդակության հեռացում, «Ratings.am»-ից օգտվելու Ձեր իրավունքների կասեցում, հեռացում անդամագրությունից և հաշվի արգելափակում, իրավապահ կամ վարչական այլ մարմիններին դիմելը, Ձեր նկատմամբ իրավական գործողություններ կիրառելը:


13. Մեր Օգտատերերի շահերի պաշտպանության կարգը

Քանի որ մենք պարտավորված չենք պաշտպանել մեր Օգտատերերի շահերը, մեզ այնուամենայնիվ իրավունք է վերապահվում կատարել որոշակի գործողություններ` մեր Օգտատերերի անանունությունը պաշտպանելու նպատակով:


14. Ձեր կողմից տեղադրված բովանդակության հետ կապված իրավունքները

Մենք իրավունք չունենք մեր սեփականությունը դարձնել Ձեր կողմից «Ratings.am»-ում տեղադրված բովանդակությունը, սակայն մենք իրավասու ենք հնարավորություն ընձեռնել «Ratings.am»-ի մեր այցելուներին դրանց ծանոթանալու: «Ratings.am»-ի հետ կապված նման բովանդակությունը օգտագործելու համար մենք պետք է ունենանք ստորև նշված համապատասխան իրավունքները: «Ratings.am»-ում ցանկացած բովանդակություն ներկայացնելով Դուք տրամադրում եք մեզ անսահմանափակ, անչեղարկելի, մշտական, ոչ բացառիկ և անհատույց թույլտվություն ցանկացած բովանդակությունն աշխարհի բոլոր լրատվամիջոցներում (հայտնի և վերջին ժամանակներին ստեղծված) օգտագործելու, ընդօրինակելու, ներկայացնելու, դրանից բխող այլ գործունեություն ծավալելու և տարածելու նպատակով, եթե «Ratings.am-ի և Ձեր միջև այլ պայմանավորվածություն առկա չէ: Դուք «Ratings.am»-ում պետք է տեղադրեք միայն այն բովանդակությունը, որը Դուք ցանկանում եք այլ անձանց մատչելի դարձնելու համար` սույն Պայմանների դրույթների համաձայն:


15. «Ratings.am»-ում տեղադրված բովանդակության հետ կապված իրավունքները

«Ratings.am»-ում տեղադրված են մեզ և մեր օգտատերերի կողմից տրամադրած բովանդակությունները: Մենք և մեր օգտատերերը, այդ թվում` այլ այցելուները, բովանդակության նկատմամբ ունեն բոլոր իրավունքները, որոնք մենք տրամադրում ենք առանձին, իսկ «Ratings.am»-ը ունի նման բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները: Եթե դուք այցելու եք, ապա մենք կտրամադրենք ձեզ թուլտվություն ` «Ratings.am»-ից ցանկացած բովանդակություն ներբեռնելու, դիտելու, պատճենահանելու և տպելու նպատակով` միայն անձնական օգտագործման համար: Բացառությամբ վերը նշված դեպքերից, Դուք համաձայնվում եք` (1) չբազմացնել, չփոփոխել, չհրապարակել, չփոխանցել, չտարածել, հրապարակայնորեն չցուցադրել, չվաճառել կամ չստեղծել համանման աշխատանքներ «Ratings.am»-ում կամ բովանդակության ներսում (բացառությամբ Ձեր բովանդակությունից), կամ (2) չվարձել, վարձակալության չհանձնել, փոխառել կամ վաճառել «Ratings.am» մուտք գործելու իրավունքները: «Ratings.am»-ը հանդիսանում է «Լոգէքսպերտ» ՍՊԸ-ի գրանցված ապրանքանիշը: «Ratings.am»-ում ցուցադրված ապրանքանիշերը, լոգոները և սպասարկման նշանները (այսուհետ` «Նշաններ») հանդիսանում են մեր կամ երրորդ անձանց սեփականությունը: Չի թույլատրվում օգտվել որևէ նշանից առանց վերջինիս սեփականատեր հանդիսացող երրորդ անձի նախնական թույլտվության:


16. Փոխհատուցման կարգը

Դուք պարտավորվում եք պաշտպանել, փոխհատուցել և ազատել մեզ, մեր դուստր ընկերություններին, մասնաճյուղերին, աշխատակիցներին, ղեկավարներին, բաժնետերերին, գործակալներին, այլ գործընկերներին և աշխատակիցներին ցանկացած կորստի պատասխանատվությունից, հայցերից ու պահանջներից, ներառյալ փաստաբանական ծախսերից, որոնք տեղի են ունեցել ցանկացած երրորդ անձի գործողությունների հետևանքով կամ ծագել են «Ratings.am»-ից օգտվելու և սույն Պայմանների դրույթների խախտման արդյունքում:


17. Պատասխանատվությունից հրաժարում և պատասխանատվության սահմանափակումներ

Սույն կետում նշված պատասխանատվությունից հրաժարումը և պատասխանատվության սահմանափակումները կիրառվում են գործող օրենքին համապատասխան: Սույն կետում նշված որևէ պայման որևէ կերպ չի սահմանափակում ձեզ տրված իրավունքները, որոնք օրինապես չեն կարող սահմանափակվել: Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ձեր գովազդատուների և այլ այցելուների հետ հաղորդակցման համար: Մենք պատասխանատվություն չենք կրում ցանկացած գովազդատուի կամ «Ratings.am»-ի այցելուի կողմից առցանց կամ ցանցից դուրս իրականացված գործողությունների, թերությունների կամ վարքագծի համար: Մենք պատասխանատվություն չենք կրում «Ratings.am»-ում տեղադրված սխալ կամ անարժանահավատ բովանդակության համար (այդ թվում`անձնական տվյալներում պարունակող տեղեկությունները), անկախ այն հանգամանքից, թե արդյոք դրանք տեղի են ունեցել այցելուների, թե ցանկացած սարքավորման, «Ratings.am»-ի հետ կապված կամ կիրառվող ծրագրայյին սխալի հետևանքով: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում ցանկացած սխալի, թերությունների, խափանումների, տվյալների հեռացման, աշխատանքի կամ տվյալների փոխանցման դանդաղեցման, հաղորդակցման գծերի անջատման, գողության, վնասի կամ այլ այցելուների հետ կապի հաստատման նպատակով անօրինական մուտքի կամ փոփոխման համար: Մենք պատասխանատվություն չենք կրում ցանկացած սարքակազմի կամ ծրագրակազմի խափանման կամ տեխնիկական սխալների համար` Ինտերնետում կամ «Ratings.am»-ում տվյալ պահին առկա տեխնիկական խնդիրների հետևանքով, այդ թվում` այցելուներին կամ ցանկացած անձի համակարգչին հասցրած վնասների համար, որոնք կապված են կամ առաջացել են «Ratings.am»-ում մասնակցելու կամ վերջինիս հետ կապված նյութերի ներբեռնման արդյունքում: Մենք ոչ մի դեպքում պատասխանատվություն չենք կրում «Ratings.am»-ից կամ վերջինում տեղադրված կամ այցելուներին փոխանցված բովանդակությունից օգտվելու արդյունքում առաջացած կորուստների կամ վնասների համար կամ «Ratings.am»-ի այցելուների միջև առցանց կամ ցանցից դուրս կատարված հաղորդակցման համար: «Ratings.am»-ը իր ծառայությունները մատուցում է իրական ռեժիմով: Մենք ամբողջությամբ հրաժարվում ենք ցանկացած տեսակի երաշխիքից կամ պայմանից, ներառյալ ապրանքային պիտանիության, համապատասխան նպատակի համար պիտանիության, ճշգրիտ տնօրինման, ճշգրտության և իրավունքների չխախտման երաշխիքը և պայմանը: Մենք որևէ երաշխիք չենք տալիս, որ (1) «Ratings.am»-ը կբավարարի ձեր պահանջները, (2) «Ratings.am»-ը կգործի անխափան, ժամանակին, անվտանգ և առանց տեխնիկական սխալների, կամ (3) «Ratings.am»-ից օգտվելու ընթացքում ձեռքբերված արդյունքները կլինեն ճշգրիտ կամ հուսալի: Դուք սույնով համաձայնվում եք մեզ, մեր ղեկավարներին, բաժնետերերին, աշխատակիցներին, գործակալներին և իրավահաջորդներին զերծ պահել առաջացած ցանկացած պահանջներից (հայցերից), կորուստներից, վնասներից, այլ անձանց իրավունքներից, գործողություններից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորոն առաջացել են` (1) «Ratings.am»-ի օգտատերերի կամ այլ այցելուների հետ հաղորդակցման, (2) ցանցից դուրս կազմակերպված միջացառումներին մասնակցելու արդյունքում: ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԱՌՋԵՎ` ՑԱՆԿԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ՏԻՊԱՅԻՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ «Ratings.am»-ԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵՆՔ ՏԵՂՅԱԿ ԵՆՔ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ԵԹԵ ՎԵՐԸ ՆՇՎԱԾԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՊԱՅՄԱՆ ՉՆԱԽԱՏԵՍՎԻ, ԱՊԱ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ «Ratings.am»-ԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ԱՌՋԵՎ ԿՐԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ 40000 ՀՀ ԴՐԱՄԸ:


18. Դադարեցման կարգը

Պայմանները գործում են ձեր «Ratings.am»-ից օգտվելու ողջ ընթացքում, իսկ օգտատերերի համար` այնքան ժամանակով, որքան ուժի մեջ կլինի Ձեր հաշիվը: Դուք կարող եք ցանկացած պահին ապաակտիվացնել Ձեր հաշիվը կապնվելով Մեզ հետ Այն կապաակտիվանա համապատասխան դիմում/նամակը մեր կողմից ստանալուց 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Մենք իրավունք ունենք կասեցնել կամ դադարեցնել ձեր հաշիվը կամ արգելել մուտք գործել «Ratings.am»-ի ցանկացած բաժին` առանց ծանուցման, եթե մեր կարծիքով Դուք խախտել եք Պայմանները: Սույն Պայմանների բոլոր դրույթները կշարունակեն գործել Պայմանների դադարեցումից կամ ժամկետի լրանալուց հետո, բացառությամբ «Ratings.am»-ից օգտվելու և մուտք գործելու դրույթներից: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում ձեր հաշվի կասեցման, ինչպես նաև ձեր տվյալների հեռացման համար:


19. Օգտագործման պայմանների փոփոխություն

Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ փոփոխություն կատարել սույն Պայմանների մեջ` «Ratings.am»-ում տեղադրելով վերջին փոփոխված տարբերակը: Դուք համաձայնվում եք, որ լրացված պայմանները կգործեն փոփոխությունը ներկայացնելուց երեսուն (30) օր հետո: «Ratings.am»-ից կանոնավոր օգտվելով դուք պարտավորվում եք ծանոթանալ սույն Պայմանների նոր փոփոխությունների հետ: Եթե համաձայն չեք փոփոխված պայմաններին, Ձեզ իրավունք է վերապահվում մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը ապաակտիվացնել Ձեր հաշիվը «Ratings.am-ում:


20. Վեճերի կարգավորում

Գործող օրենք: Սույն Պայմանները և մեր միջև առաջացած բոլոր պահանջները կամ վիճելի հարցերը, , ինչպես նաև «Ratings.am»-ից օգտվելու կամ մուտք գործելու հետ կապված վեճերը կարգավորվում են կամ բանակցությունների միջոցով կամ ՀՀ օրենսդրության համաձայն: Այլ երկրի օրենսդրության կիրառումը կարող է նախատեսել առանձին համաձայնագրով:


21. Այլ պայմաններ

Բացառությամբ այն դրույթներից, որոնք նախատեսված են մեր միջև ստորագրած համաձայնագրերով, սույն Պայմանները կազմում են «Ratings.am»-ից օգտվելու հետ կապված մեր միջև ստորագրած պայմանագիր: Մեր միջև ստորագրված համաձայնագրերով կամ պայմանագրերով սահմանված և սույն Պայմանների դրույթների միջև հակասությունների կամ տարընթերցումների դեպքում առավելությունը տրվում է համաձայնագրի/պայմանագրի դրույթներին, եթե դրանցով այլ բան նախատեսված չէ: Սույն Պայմանները անվավեր է ճանաչում նախկինում արված բոլոր առաջարկությունները, կազմակերպված բանակցությունները, և իրականացված գործողությունները` կապված սույն Պայմանների կարգավորումների հետ: Մեր կողմից սույն Պայմանների ցանկացած իրավունքի կամ դրույթի չկիրառումը չի նշանակի նման իրավունքից կամ դրույթից հրաժարում: Եթե սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր և ուժը կորցրած ճանաչվի, ապա կփոխվի միայն տվյալ դրույթը` կողմերի նպատակները արտահայտելու նպատակով կամ կհանվեն Պայմաններից, և սույն Պայմանները կշարունակեն մնալ ուժի մեջ: Դուք իրավունք չունեք փոխանցել կամ վերալիազորել սույն Պայմաններից ծագող Ձեր իրավունքները այլ անձանց, բացառությամբ «Ratings.am»-ի նախնական գրավոր համաձայնությամբ, որոնք կարող են փոխանցվել մեր կողմից առանց սահմանափակման: Փոխանցման դեպքում, դուք կխախտեք սույն Պայմանները և նման գործողություն կհամարվի անվավեր: Սույն Պայմանների բաժինների վերնագրերը նշված են միայն հարմարության համար, որոնք չունեն իրավաբանական կամ պայմանագրային ուժ: Սույն Օգտագործման Պայմանների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում դիմեք մեզ: Մեզ հետ կապ կարող եք հաստատել` հետևելով այս հղմանը՝ https://ratings.am/Home/Contact


Erfahrungen Lida daidaihua Schlankheitstee Potenzmittel im Vergleich Kamagra Oral Jelly Acheter Lida Daidaihua Cialis Generisk Kaufen Levitra Generika Online Acheter Generic Viagra Viagra kaufen Häufige Fragen Dieetpillen Testpackungen Acheter Levitra Original Cialis Generika kaufen Acheter Kamagra 100mg Originele Levitra kopen Online Apotheke Generieke Levitra kopen Viagra Generika rezeptfrei kaufen Viagra Pour Femme Generic Viagra Caps
viagra sans ordonnance prix cialis cialis generique kamagra gel viagra prix cialis sans ordonnance levitra pas cher kamagra pas cher viagra pfizer viagra pour homme acheter cialis kamagra prix viagra pas cher achat cialis cialis prix viagra generique kamagra oral jelly kamagra 100 viagra femme cialis 20mg levitra 20 levitra sans ordonnance